Իսրայելը ռմբակոծել է Լիբանանի հարավը

Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հարավում ռմբակոծել է «Հեզբոլլահ» շարժման շուրջ 30 կայաններն ու ենթակառուցվածքները, հայտնում է РИА Новости-ն։

Նշվում է, որ «հարձակման համար հիմք են հանդիսացել հետախուզական տվյալները, ըստ որի՝ շարժումը պատրաստվում էր հրթիռակոծել Իսրայելի տարածքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

Ավելի վաղ «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան հայտարարել էր, որ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը․ Լիբանանը ենթարկվել է իսրայելական կողմից աննախադեպ և ամենամեծ հարձակմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ