Պատում մեկ իրի. բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությունը

Գրականության և արվեստի թանգարանի նոր ցուցասրահում սեպտեմբերի 18-ից գործում է «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շարքը, որի շրջանակում պարբերաբար կցուցադրվեն թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշներ։ Շարքի մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությամբ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են ցուցահանդես, շրջայց կատարել թանգարանում և հանգամանորեն ծանոթացել ներկայացված ցուցանմուշների պատմությանը:

Նշենք, որ ցուցադրության առանցքային մաս է կազմում բացառիկ նմուշ հանդիսացող Ազնավուրի առաջին բեմական զգեստը։ Այս ցուցանմուշի կողքին ներկայացված են նաև մեծն շանսոնյեի մանկության լուսանկարները, ներկայացումների ազդագրերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ