Եվրախորհրդարանը կոչ է արել թույլ տալ Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերին

Եվրախորհրդարանի անդամները Ուկրաինայի վերաբերյալ բանաձևով մտադիր են ԵՄ երկրներին կոչ անել անհապաղ վերացնել Ռուսաստանի խորքերին հարվածներ հասցնելու վերաբերյալ բոլոր սահմանափակումները։

Այս մասին ասված է փաստաթղթի նախագծում, որը կընդունվի հինգշաբթի Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում։

Հարկ է նշել, որ Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն և պարտադիր չեն ԵՄ կառույցների կամ նրա անդամ երկրների համար:

«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին անհապաղ վերացնել Ռուսաստանի տարածքում օրինական ռազմական օբյեկտներին հարվածելու համար Ուկրաինային մատակարարվող արևմտյան զենքի համակարգերի օգտագործման սահմանափակումները»,- ասվում է նախագծում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ