«Թեժ աշնան» մեկնարկը ահաբեկչությա՞մբ․ ԱԱԾ բացահայտման հետքերով

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները թե՛ նախկինում և թե՛ հիմա դժգոհ են Նիկոլ Փաշինյանի և պետական կառույցների անվտանգության ավելացումից։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշում է, որ վարչապետի ու պետական համակարգի անվտանգության աշխատակիցների քանակը որոշվում է ըստ օպերատիվ տվյալների։

ԱԱԾ-ի վերջին բացահայտումները ցույց են տալիս, թե ինչքան շահագրգիռ կողմեր կան, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ևս մեկ «Հոկտեմբերի 27» կազմակերպվի։ Մասնավորապես Հայաստանի որոշ քաղաքացիներ ամսական 220.000 ռուբլի գումարի դիմաց ՌԴ-ում մասնակցել են զենքի կիրառման ուսուցանման հավաքների, որից հետո ՀՀ-ում զենքի ուժով պետք է յուրացնեին իշխանությունը։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀ-ում իշխանության յուրացման համար վճարվելիք արժույթը եղել է ոչ թե հայկական դրամը, ԱՄՆ դոլարը կամ էլ թուրքական լիրան, այլ՝ հենց ռուսական ռուբլին։

Կալանավորված 3 անձանցից մեկն է «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը, որը պարբերաբար աչքի է ընկնում սպառնալից հայտարարություններով։

Ստացվում է, որ «հայրենափրկչությունը» դարձել է «մի խումբ ռոմանտիկների» հոբբին, որը վճարվում է ռուսական ռուբլով։ Իսկ այդ ռոմանտիկների գործունեությունը մինչ օրս չի դատապարտվել ԱԺ ընդդիմադիր կուսակցությունների կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ