ՀՀ-ում միջազգային չափանիշների կիրառությանը նախապատրաստվելու համար անցումային փուլի անհրաժեշտություն կլինի

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Միջազգային առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Էրիկ Վենզին։ Քննարկվել են շինարարության ոլորտում միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ համագործակցության հարցեր։

Անդրադարձ է եղել FIDIC-ի մեթոդաբանությունը ՀՀ օրենսդրության մեջ աստիճանաբար ամրագրելու և կիրառելի դարձնելու հնարավորություններին։ Կոմիտեի ղեկավարը մատնանշել է հստակ կանոնակարգման անհրաժեշտությունը շինարարական ծրագրերի իրագործումից մինչև ավարտ պարտականությունների բաշխման, շինարարության ոլորտի գնումների կազմակերպման գործընթացներում։

Կողմերը համաձայնել են, որ ՀՀ-ում միջազգային չափանիշների կիրառությանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ կլինի անցումային փուլ։

Դիտարկվել են ոլորտի բոլոր շահառուների համար դասընթացների կազմակերպման, FIDIC-ի չափանիշների կիրառման արդյունավետության վերաբերյալ իրազեկման միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկներ։

Քննարկվել են նաև այլ ուղղություններով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և տեղայնացման հարցում համագործակցության հնարավորությունները։

Կողմերը կարևորել են գործակցության նախանշված օրակարգը, որի իրագործման համար պայմանավորվել են առաջիկայում համատեղ քննարկումներ ունենալ նաև գործընկեր պետական այլ կառույցների հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ