Տևական ժամանակ է, ինչ վեղարի տակ թաքնված հայտնի սուտասան տերտերը զբաղված է քաղաքականությամբ, սակայն եթե կարելի էր սրա վրա աչք փակել, առնվազն անընդունելի է նրա կողմից եկեղեցիների քաղաքականացումը։ Այսօր էլ՝ սեպտեմբերի 19-ին Բագրատ Սուտասանը Սուրբ Խաչ եկեղեցում շարունակել է իր քաղաքական քարոզչությունը, եկեղեցին քաղաքական հարթակ օգտագործելով, տարատեսակ քաղաքական հայարարություններ է արել։
Զարմանալի չէ նաև այս հարցում Մայր Աթոռի քար լռությունը, քանզի հենց Մայր Աթոռի ու Բ Գարեգինի օրհնությամբ, թույլտվությամբ ու հովանավորությամբ է սուտասան տերտերը հայտնվել ակտիվ քաղաքական պրոցեսների կիզակետում։