«Քաքլան Սուլթանը». Յոժի նոր տեսանյութը

ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Գաղտնիք չէ, որ պարոն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու գործով գանգատներ ենք ներկայացրել Եվրոպական դատարան: Գանգատներում զգալի չափով անդրադարձ կա դատարանների նկատմամբ ճնշումների հարցին, բերված են բազմաթիվ հիմնավորումներ այդպիսի ճնշման գոյության մասին:

Ի թիվս այլնի՝ գանգատում բերել էի այն օրինակը, որ վարչապետը իշխանության մյուս ճյուղի՝ ԱԺ-ի նկատմամբ, ճնշում գործադրելու նպատակով պաշարել էր ԱԺ շենքը, իսկ ոստիկանությունը, որը կոչված է բացառել նման վարքագիծը, չէր կարող միջամտել, քանի որ դա արվում էր վարչապետի կողմից:

Զուգահեռներ էի անցկացրել և նշել էի, որ պարոն Քոչարյանի գործը քննող ցանկացած դատավոր կարող է մտավախություն ունենալ, որ իր որոշումը վարչապետին դուր չգալու դեպքում վերջինս կարող է իր կողմնակիցներին կոչ անել նույնպիսի գրոհ կազմակերպել դատարանի վրա:

Ինչո՞ւ եմ սա հիմա հիշել: Որպեսզի ասեմ, որ իր 19.05.2019 թվականի կոչերով պարոն վարչապետը օգնեց հիմնավորել մեր գանգատի այդքան կարևոր մի դրույթ, ուղղակիորեն անելով այն, ինչը ես, որպես ամենաբացասական կանխատեսում, ներկայացրել էի Եվրոպական դատարանին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ