27 ընկերության հետ 52 պայմանագիր է կնքվել. ինչ գնումներ է արել ՊՆ-ն տեղական արտադրողներից

Պաշտպանության նախարարությունը տեղական արտադրողներից ինչ գնումներ է կատարել:

Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Պետրոս Ղազարյանի հարցին, ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց շատ կարևոր են վերջին եռամյա պայմանգրերը, որոնք Պաշտպանության նախարարությունը կնքել է հայրենական արտադրողների հետ:

«Այս պահի դրությամբ 27 ընկերության հետ 52 պայմանագիր է կնքվել՝ 171 միլիարդի, բայց այն մեծանալու միտում ունի: Սա այս պահի դրությամբ մեր ունեցած ցուցանիշներն են»,- ասաց նախարարը:

Ինչ է արտադրվում: Նախարարն ասաց՝ տարատեսակ զինատեսակներ, կառավարման համակարգեր, որտեղ տեխնոլոգիական բարձր, լրջագույն լուծումներ են հիմքում՝ ԱԹՍ-ներ, արկեր, այլ զինատեսակներ:

«171 միլիարդը բավական մեծ գումար է, դա շուրջ, եթե չեմ սխալվում 450 մլն դոլարին հասնող թիվ է, և սա մեզ լավատեսություն է ներշնչում: Չկարողանալավ շատ փակագծեր բացել, ասեմ, որ դրանք այնպիսի տեխնոլոգիաներով արտադրված ապրանքներ են, որոնք մեծ պահանջարկ ունեն ՀՀ ԶՈՒ-ում: Բայց որ ամենակարևորն է և մենք, և ՊՆ-ն ԳՇ-ի հետ միասին մշտապես խրախուսում ենք տեխնոլոգիական ընկերություններին, որպեսզի անընդհատ կատարելագործվեն»,- ասաց ԲՏԱ նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ