Ամբողջ համացանցը ցնցել են ամուսնական այս զույգի լուսանկարները, որոնցում փեսացուն փոքրիկ տղա է:
Բազմաթիվ օգտատերեր, չիմանալով այս լուսանկարի հերոսների իրական պատմությունը, շտապել են մեղադրել 19-ամյա հարսնացուին հաշվարկով ամուսնության համար:
Իրականում լուսանկարներում իրական ամուսնական զույգ է, իսկ նորապսակները սիրում են միմյանց: Փեսացուն` Ջոնաթանը, ոչ թե մանկահասակ է, այլ 19 տարեկան երիտասարդ։
Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Ջոնաթանը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որը դրսևորվում է բնականոն աճի կանգով: Այդ պատճառով էլ արդեն չափահաս Ջոնաթանը երեխայի տեսք ունի։