Բակո Սահակյանը՝ Քոչարյանի համար միջնորդելու մասին

«Այդ քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու, ընդհակառակը, այդ քայլը նպատակ էր հետապնդում, եթե կա լարվածություն, այդ լարվածությունը թուլացնելու».

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու իրենց միջնորդության մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

Նրա խոսքերով՝ միջնորդության մեջ նշված է եղել, որ դա ՀՀ դատական գործընթացը կասկածի տակ առնելու քայլ չէ, այլ միջնորդություն է խափանման միջոցը վերանայելու համար։

Ինչ վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների օրերին Արցախից Երևան զորք տեղափոխելու մասին հայտարարություններին, Սահակյանն ասաց, որ այդ հարցը քննել և շարունակում է քննել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ