Օրվա ֆինանսական պատկերը չի կարող չուրախացնել առյուծներին. սեպտեմբերի 17-ի աստղագուշակը

Ցուլ.

Բոլորովին ոչ միանգամից է ստացվում ճիշտ գնահատել օրվա իրադարձությունները, չափից ավելի շատ են ոչ պարզ և ոչ ակնհայտ բաները: Պետք է խստապահանջ լինեք շփումներում և զգույշ` խոսակցություններում: Մի շտապեք արտահայտել ձեր տեսակետը, անգամ եթե լիովին համոզված եք դրա ճշմարտացիության մեջ: Ունայնությունն ու շտապողականությունը խանգարում են ձեզ` ավարտին հասցնել սկսած գործերը, ինչպես նաև ֆինանսական դժվարությունների պատճառ դառնում: Արդար եղեք այն ամենում, ինչ վերաբերում է ընտանեկան գործերին և թույլ մի տվեք, որ պատահական զգացմունքներն ու հպանցիկ ցանկությունները ազդեն ձեր ցանկությունների վրա:

Երկվորյակներ.

Ձեր ձգտումներն ու նպատակները գնալով ավելի բարձր մակարդակների են հասնում, և առօրեական խնդիրների լուծումը կորցնում է որևէ հետաքրքրություն: Բարեբախտաբար, ընթացիկ գործերի մասին կարելի է և չանհանգստանալ, քանի որ դրանք համեմատաբար բարվոք վիճակում են: Իսկ ահա ապագային միտված պլանները արժանի են մանրակրկիտ ուսումնասիրման և այժմ կարելի է դրանք վերլուծել ու ճիշտ գնահատել։ Դուք դժվարությամբ եք դիմակայում սեփական ցանկություններին, ինչը ձեզ երբեմն մղում է չմտածված քայլերի: Ձեզ խաբելը դժվար չէ, ինչից կարող են օգտվել անբարյացկամները, այնպես որ վստահեք միայն նրանց, ում լավ եք ճանաչում:

Խեցգետին.

Բավական հակասական օր է: Մի կողմից ձեզ մոտ լավ են ստացվում որոշ այնպիսի բաներ, որոնք չէին ստացվում նախկինում, և դա կարող է առաջընթացի նախադրյալ դառնալ: Մյուս կողմից էլ` չափից ավելի շատ եք ստիպված լինելու ժամանակ վատնել վիճաբանողներին հաշտեցնելու, ինչպես նաև այնպիսի հարցեր լուծելու վրա, որոնք ձեզ համար ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում: Չի բացառված, որ ստիպված լինեք շփվել ձեզ համար միանգամայն տհաճ անձանց հետ: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կդառնան, եթե դուք զիջողականություն դրսևորեք և չպնդեք ձերը մանրուքների վերաբերյալ:

Առյուծ.

Թեթև հաջողությունների և հաճելի հաղթանակների օր է: Դուք կարողանում եք հարթել անգամ այնպիսի խնդիրներ, որոնք ձեզ անլուծելի էին թվում: Բարենպաստ օր է մանկավարժական և մարզչական գործունեություն ծավալելու համար: Օրվա ֆինանսական պատկերը չի կարող չուրախացնել` ձեր գործերի վիճակը կայուն է, դուք կարող եք ձեզ թույլ տալ ինչ-որ չպլանավորած գնումներ, հաճելի ծախսեր: Հաջող են անցնում ինչպես պաշտոնական բանակցությունները, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումները: Ցանկացած հանգամանքներում դուք պահպանում եք ձեր դեմքը, ինչը շրջապատի աչքում բարձրացնում է ձեր վարկանիշը:

Կույս.

Չնայած մանր դժվարություններին և թյուրիմածություններին, օրն ընդհանուր առմամբ հաջող ընթացք կունենա: Ձեզ կհաջողվի գտնել դաշնակիցների և օգնականների, հասնել պրոֆեսիոնալ հաջողությունների` շնորհիվ ազդեցիկ անձի հովանավորության: Օրը չափազանց հարմար է նախաձեռնողականություն հանդես բերելու համար: Լավ օր է ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության, ցանկացած տեսակի ոչ պաշտոնական շփումների համար: Համակրանք դուք նվաճում եք շատ արագ, սակայն բավական կանցնի, մինչև այսօր սկսած հարաբերությունները լուրջ բնույթ ստանան:

Կշեռք.

Այսօր առաջին հերթին պետք է խուսափել չմտածված քայլերից և հրաժարվել չարդարացված ծախսերից: Միայն չափավորությունն ու զսպվածությունը կարող են նպաստել հաջողության հասնելուն: Դուք նաև պետք է զգույշ լինեք պրոֆեսիոնալ և ֆինանսական հարցերում, որպեսզի չդառնաք մեքենայությունների և խարդախության զոհը: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր ինչ-որ անսովոր բաներ կանեն, կդիմեն գործողությունների, որոնք կփոխեն կյանքի ընթացքը: Նրանք կառաջնորդվեն նախազգացողությամբ, հաճախ իրենք իրենց հաշիվ չտալով տեղի ունեցողի վերաբերյալ: Այդ իսկ պատճառով էլ շրջապատի բացատրությունները բարդ կլինեն և կվերածվեն վեճերի:

Կարիճ.

Դուք եռանդուն եք, ուժերով լի, վճռական տրամադրված, այնպես որ դժվար թե ինչ-որ բան կամ որևէ մեկը կարողանա ձեզ խանգարել հաջողության հասնելուն: Սակայն դրան հասնելու ուղին հեշտ չի լինելու, տրամադրվեք այն բանին, որ ստիպված եք լինելու պայքարել, դիմակայել ուժեղ հակառակորդի և պնդել ձեր տեսակետը դժվար վեճերում; Որքան էլ որ զամանալի է, որքան ավելի տարաբնույթ են ձեր գործերը, այնքան ավելի լուրջ արդյունքների եք հասնում: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, չի բացառվում ռոմանտիկ հրապույր: Օրը նաև կապված կլինի մի շարք կարևոր, և երբեմն ոչ այնքան հաճելի հարցերին պատասխաններ ստանալու հետ:

Աղեղնավոր.

Օրն ընդհանուր առմամբ լավն է, միայն կեսօրին պետք կլինի զգուշավորություն և ինքնատիրապետում դրսևորել: Հրաժարվեք չպլանավորած գնումներից, նվազագույնի հասցրեք զվարճությունների հետ կապված ծախսերը, մի վստահեք սակավածանոթ մարդկանց` որքան էլ որ ձեզ համար հաճելի լինի նրանց ասածները լսելը: Արժեցող մտահղացման իրականացման համար պետք կլինի դուրս գալ ձևավորված ավանդույթների շրջանակներից: Այսօր կարելի է հաջողության հասնել ինչպես պրոֆեսիոնալ ոլորտում, այնպես էլ անձնական կյանքում: Դուք պատրաստ եք քննարկել ցանկացած, անգամ` ամենահիվանդագին հարց, հասկանում եք փոխզիջման գնալու անխուսափելիությունը::

Այծեղջյուր.

Հակասական օր է: Դուք կարող եք բավական լուրջ հաջողության հասնել, սակայն կարծես միտումնավոր դա չեք անում: Չցանկանալով լսել շրջապատի կարծիքը, դուք ձեր գիծն եք առաջ տանում, և միայն ձեր տեսակետի ոչ ճիշտ լինելու ակնհայտ ապացույցը ձեզ կստիպի փոխել ձեր վարքագիծը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ