Շմոլ գազից թունավորումների 1-3%-ը մահացու ելքով է ավարտվում

Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (քիմիական բանաձևը CO է) ձևավորվում է ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Ածխածնի երկօքսիդը կարող է առաջացնել հիպոքսիա, բջիջների ֆունկցիայի խանգարում և մահ։ Թունավորումների մոտ 1-3%-ը ունենում է մահացու ելք։

Թունավորումը կարող է առաջանալ թերի այրման գործընթացի արդյունքում, երբ հրդեհների, մեքենայի արտանետման և շարժիչի այլ արտանետվող գազերի ծուխը ներշնչվում է վատ օդափոխվող տարածքներում, ինչպես նաև արդյունաբերական տարբեր աղբյուրներից:

Շմոլ գազը չունի համ, գույն և հոտ, այն չի գրգռում շնչուղիները և մաշկը, հեշտությամբ խառնվում է օդի հետ, մարդն այն շնչում է ու շնչահեղձ լինում։

Ոունավորում ստացած անձանց անհրաժեշտ է անհապաղ հոսպիտալացնել ։

CO գազից թունավորվելու առաջին ախտանիշներն են գլխացավը, հոգնածությունը, հևոցը, չոր հազը, սրտխառնոցը։ Ավելի լուրջ ախտանիշներն են հավասարակշռության կորուստը, տեսողության կորուստը, հիշողության խանգարումը կամ գիտակցության կորուստը։

Մարդկանց մինչև 40%-ը, ովքեր վերապրում են ածխածնի երկօքսիդի թունավորումը, տառապում են նյարդաճանաչողական անբավարարությունից, որը կարող է կրել մշտական ​​բնույթ:

CO-ով թունավորման դեմ չկա հակաթույն, առաջին օգնությունը տուժածին մեծ քանակությամբ թթվածին տալն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մասնագիտական օգնություն։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ