Պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք է բացահայտվել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Աճառյան 2-րդ փակուղու մոտից թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Գ․-ին։

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը, Սարգիս Գ․-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,93 և 1,43 գրամ ընդհանուր կշռով 2 հատ թղթյա փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և մոխրացված հետքերով 2 կաթոցիչ: Արդեն ոստիկանությունում Սարգիս Գ․-ն հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ձեռք է բերել համացանցի «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ իր օգտագործման համար:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Սարգիս Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Աղբյուրի տեղեկություններով՝ Սարգիս Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես ինժեներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ