Այն պահից ի վեր, երբ մենք իշխանության եկանք, սպառազինություն չի փոխանցվել ՌԴ-ին. Փեզեշքիան

Իրանը շարունակում է համագործակցությունը և առևտուրը Ռուսաստանի հետ, սակայն նրան ոչ մի հրթիռ չի մատակարարել։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Ռուսաստանի հետ կառուցել ենք փոխգործակցություն եւ առեւտուր, բայց այն պահից ի վեր, երբ մենք իշխանության եկանք, ոչ մի սպառազինություն չի փոխանցվել», — ասել Է Իրանի նախագահը` հավելելով, որ Իրանը միշտ հանդես է եկել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին:

«Իսկ ինչու Ռուսաստանը պատերազմ սկսեց, հարցրեք եվրոպացիներին։ Ինչու է ՆԱՏՕ-ն ցանկանում ընդլայնել իր սահմանները: Նրանք իրենք են խախտել համաձայնագիրը», — հայտարարել է Փեզեշքիանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ