ԱՄՆ-ն բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար. Բլինքենը զանգահարել է Ալիևին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար:

Նա դրական քայլ է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում ձեռք բերված առաջընթացը, այդ թվում՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ