«Ես էլ եմ դա համարում դավադրություն». Բակո Սահակյանը` վարչապետ Փաշինյանի հայտարարության մասին

Խորհրդարանում մեկնարկեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Վերջինս պատասխանեց նաև լրագրողների հարցերին:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցածում կան ուժեր, որոնք փորձում են պատերազմ հրահրել, տարածքներ հանձնել ու դրա մեղքը բարդել ՀՀ կառավարության վրա։

«Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց։ Եվ եթե կա այդպիսի նպատակներ, բնականաբար, ես էլ եմ դա որակում որպես դավաճանություն։
Ես չունեմ այդպիսի տեղեկություններ, որ կան այդպիսի ուժեր և կան այդպիսի գործիչներ, ովքեր նախապատրաստում են այդպիսի դավաճանական գործողություններ»,- ասաց Բակո Սահակյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ