Տարիներ շարունակ մեզ հավատացրել են, թե չեն կարող դառնալ պետություն, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը։ Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․
Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար տիրոջ փնտրտուքը Հայաստանը ծայրագավառի ու ֆորպոստի վերածելու փորձեր են։
Տասնամյակներով անվտանգության խոստումների դիմաց Հայաստանին պարտադրվել են լուծումներ, իսկ խոստացված անվտանգությունն այդպես էլ մնացել է թղթի վրա՝ սևով սպիտակի վրա գրված։
Տարիներ շարունակ մեզ հավատացրել են, թե չեն կարող դառնալ պետություն, չենք կարող լինել ինքնիշխան, չենք կարող պահել մեր անվտանգությունը, չենք կարող գոյություն ունենալ առանց այս կամ այն գերտերության, որոնք ամեն հարմար առիթի մանրադրամի տեղ կխուրդեն Հայաստան էլ, հայ ժողովրդին էլ։
Պետք է կոտրել վիզ ծուռ տեր փնտրողի կարգավիճակով այս կարծրատիպը ու տեր կանգնել սեփական պետությանը՝ Հայաստանի Հանրապետությանը։