Տրանսգենդերների գեղեցկության մրցույթին պետությունը մասնակցություն չունի․ շահարկումները կեղծ են

Դեռևս  երեկ հայտնի դարձավ, որ «Miss Star International» գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնելու է տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը։ Լուրը, որ առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է «Miss Star International» տրանսգենդերների գեղեցկության մրցույթին, ոմանց կողմից շահարկվեց քաղաքական իշխանությանը մեղադրելու համար, իբրև  պետությունը պաշտոնապես մասնակցում է տրանսգենդերների գեղեցկության մրցույթին։

Իրականում  Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացվող տրանսգենդերների մրցույթին կարող է մասնակցել ցանկացած ոք՝ ցանկացած երկրից, պետությունն այստեղ ամենևին կապ չունի,  իսկ տարածված լուրերը կեղծ են։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ