ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի առանձնազրույցը

Շարունակվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան:

ԱԳՆլրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը:

Հիշեցնենք՝ առանձնազրույցին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ սեպտեմբերի 15-ին մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։ Սեժուրնեն ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ֆրանսիացի պաշտոնյան և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել են Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ