Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան

Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:

Տեղեկությունը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

Նա ասել է, որ դատարանի աշխատակազմից զանգահարել են եւ տեղեկացրել որոշման մասին, սակայն թե ինչ հիմքով է կասեցրել՝ չեն ասել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ