«Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս …». Հ1-ի սկանդալային եթերը

Համացանցում հայտնվել է Հ1 հեռուստատեսության եթերում տեղի ոնեցած հեռուստաբանավեճի տեսագրությունը, որտեղ բանավեճի ժամանակ Ռուբեն Հակոբյանը հաղորդավար Պետրոս Ղազարյանին ասել է.

«Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս …»:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանը հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր։

2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար։ 2013 թ. հոկտեմբերի 22-ին ներկայացրել է հրաժարական։

2015 թ. սեպտեմբերի 17-ին հանդես է եկել հայտարարությամբ «Ժառանգություն» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու և խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին։

Petros Ghazaryan ջան գոնե էս եթերից հետո կարծում եմ պետք է սկսես ավելի ուշադիր լինել տաղավար հրավիրվողների ցուցակին՝ մարդ ենք, ուզում ենք բանավեճ լսել, ոչ թե Վարդավառի «սարսափեցնող» արտահայտություններ, էլ չեմ ասում խեղաթյուրված իրականության մասին …

Posted by Taron Chakhoyan on Sunday, May 19, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ