«Պատիվ ունեմ հայտարարելու, որ ես եմ կատարել «Գահերի խաղի» սաունդթրեքը»․Սերժ Թանկյան

System of a Down խմբի հայազգի վոկալիստ Սերժ Թանկյանը կատարել է վերջին շրջանում ամենավարկանշային հեռուստասերիալի` «Գահերի խաղի» պաշտոնական սաունդթրեքներից մեկը։

Նա իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և նշել, որ «Գահերի խաղի» էպիկ ավարտից հետո պատիվ ունի հայտարարելու, որ ինքը կատարել է լեգենդար հեռուստասերիալի հիմնական սաունդթրեքներից մեկը։

«Իմ ընկերն ու այս սերիալի կոմպոզիտոր Ռամին Ջավադին ինձ առաջարկեց կատարել The Rains of Castamere երգը՝ 8-րդ եթերաշրջանի սաունդթրեքերից մեկը: Այն արդեն հասանելի է ներբեռնելու և տարածելու համար․ ես շատ ոգևորված եմ, որ հիմա կարող եմ կիսվել ձեզ հետ այս ամենով»,-գրել է Սերժ Թանկանը։

Տեսանյութը ստորև․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ