«Ձեր էդ որդնած «միասնականությունը» երեխեքից հեռու պահեք»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ով քաղաքական կամ խմբակային-խմբային ինչ կեղտ ուզում է՝ թող մաստակ անի-ծամի: Արցախից բռնագաղթված երեխաներին հանգիստ թողեք, մի թունավորեք:

Ինչպես Ստեփանակերտում, երբ չորս-հինգ տարեկան աղջնակին տարել էիք ձեր բութ հանրահավաքին, ձեռքին պլակատ դրել, թե՝ Հայաստան, զավակիդ մի լքիր: Թողեք էդ երեխեքն ազատ մեծանան, ազատ դատեն, որ մեղքն ու մեղավորին արդարից զատել կարողանան:

Արցախի վերագտնումն սկսելու է գալիք ազատամիտ, ճշմարտախոս և արդարադատ սերունդը: Ձեր էդ որդնած «միասնականությունը» երեխեքից հեռու պահեք»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ