Ձեր խմբակցության նախկին անդամը ավտոմատով ՀՀ Ազգային ժողովում կոտորել է Հայաստանի վերնախավին․ վարչապետը՝ Խամոյանին

Ձեր խմբակցության նախկին անդամը ավտոմատ է ներս բերել ՀՀ Ազգային ժողով և կոտորել է ՀՀ վերնախավին։

Այս մասին Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

«Ձեր խմբակցությունում էլ կան դաշնակցության նախկին անդամներ, ովքեր ասում են՝ մահապարտներ ենք հավաքելու։ Այս երկրում եղել է 1996 թվականի սեպտեմբերի 26, երբ զաբոռները ջարդելով մտել են Ազգային ժողով և ծեծուջարդ են արել։

Ֆրանսիայի հրապարակում ազգը փրկելու համար դրած ձեր վրաններում այնքան թմրանյութ կար, որ մարդիկ դրանք օգտագործում էին ու մահանում։ Ընդդիմադիր ճամբարում պերեդազիրովկայից Երևանի կենտրոնում մարդ էր մահանում՝ օրինականության համար մղվող պայքարում։ Որ գայինք, հանեինք այդ ամեն ինչը, ասելու էիք՝ իշխանությունն է դրել։ Դուք պետք է վրաններում բերեք թմրանյութները լցնե՞ք, Միհրան Պողոսյանն էլ ներկրի՞»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ