«Իսկ ո՞վ է ժողովուրդը, նրանք, որ գնացել էին դատարան աշխատանքի ժողովու՞րդ չէին». Գևորգ Գորգիսյան

Ազգային ժողովը պետք է իր արձագանքը տա վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչին, դրան հաջորդած իրադարձություններին և արդարադատության համակարգում լրջագույն փոփոխություններ անելուն:

«Եվ դրա համար, կարծում ենք, Ազգային ժողովը պետք է անի արտահերթ նիստ, նախաձեռնել ենք ստորագրահավաք ամսի 21-ին՝ վաղը, ժամը 11-ին նիստ անելու համար», — «Ազատության» հարցին ի պատասխան ասաց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Անձամբ զրույց եմ ունեցել երկու խմբակցությունների քարտուղարների հետ, տեղեկացրել եմ այդ մտադրության մասին, բայց դեռևս վերջնական պատասխան նրանցից չեմ ստացել:

Կարծում եմ՝ կմիանան, համենայն դեպս՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, կարծում եմ, կմիանա», — նշեց Գորգիսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ