Պայթյուն Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա զոհ և 6 վիրավոր

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Հրազդանի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված վայրից 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասել են, որ վիրավորներից 2-ի ոտքերը եղել են անդամահատված։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ պայթյունի հետևանքով մեկ հոգի մահացել է, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզում են։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում։

ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեցին, որ պատահարի հետևանքով կա մեկ զոհ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ