Հայաստանի ներկայացուցիչ L.E.V.O.N.-ի ելույթը «Մանկական Եվրատեսիլ» -ում

Մինսկում ընթացող «Մանկական Եվրտաեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի երզափակիչ համերգին Հայաստանը ներկայացնող 12-ամյա L.E.V.O.N.-ը հանդես եկավ 17-րդ համարի ներքո:

Նա կատարեց Արտեմ Վալտերի հեղինակած համանուն ՝ L.E.V.O.N. երգը: Մեր պատվիրակը մրցութային համերգին ներկայացավ այն նույն կերպարով, ինչով մասնակցել է «Դեպի մանկական Եվրատեսիլին»։

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն ավելի վաղ այս փաստը բացատրել է այն հանգամանքով, որ Լևոնն իր կերպարով շատ էր տպավորել միջազգային ժյուրիին և իրենք հասկացել են, որ պատանի երգչի ստեղծած կերպարը շատ շահեկան է: Հիշեցնենք, որ www.junioreurovision.tv կայքում երեկվանից մեկնարկած քվեարկությունը մրցույթից առաջ դադարեցվել է և կվերսկսվի մրցութային բոլոր ելույթներից հետո՝ 15 րոպեով:

Նոր կարգի համաձայն ամեն երկիր կարող է ձայն տալ նաև իր երկիրը ներկայացնող մասնակցին առցանց քվեարկության միջոցով։ Յուրաքանչյուր օգտատեր կարող է քվեարկել 1 անգամ` նվազագույնը 3, առավելագույնը՝ 5 մասնակցի օգտին։ Հաղթողը կընտրվի ժյուրիի և առցանց քվեարկության միասնական արդյունքով` 50/50 հարաբերակցությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ