«Շատ վտանգավոր վայրերում են դա անում». Աշոտ Սարգսյան

Երևանի ավագանու նախկին անդամ Աշոտ Սարգսյանի գրառումը․

«Վերջերս հաճախ տարբեր խաչմերուկներում հանդիպում ենք ինչ-որ բաներ վաճառող կամ փող հավաքող մարդկանց, նրանց մեջ կան նաև հաշմանդամություն ունեցողներ:

Շատ վտանգավոր վայրերում են դա անում՝ երթևեկելի մասում, հենց խաչմերուկում, հատկապես, երբ լուսացույցը կանաչ է:

Կարծում եմ՝ պարեկային ծառայության աշխատակիցները կարող են մոտենալ այդ քաղաքացիներին և խնդրել տեղափոխվել այլ վայր՝ հաշվի առնելով կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ