Հաստատվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների ցանկը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող հավատարմագրված մասնագետների ցուցակը:

Այս մասին հայտնել են նախարարությունից:

Համաձայն հրամանի՝ 26 մասնագետի տրվել են հավատարմագրման վկայագրեր՝ մի շարք ոլորտներում (հայ կերպարվեստ, նվագարաններ, դրամագիտություն և բոնիստիկա, ֆալերիստիկա, զենք և զինվորական հանդերձանք, տեխնիկական միջոցներ և կենցաղային սարքեր, ֆիլատելիա, փոխադրամիջոցներ, գործվածք, հանդերձանք, ասեղնագործություն, ժանեկագործություն, տնայնագործություն և արհեստագործություն, գեղարվեստական մետաղ, գեղարվեստական ապակի և կերամիկա, ժամացույցներ, փայտարվեստ և կահույք, ձեռագիր ժառանգություն և տպագիր ժառանգություն) մասնագիտական փորձաքննություն իրականացնելու նպատակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ