Ցուլերին այսօր դժվար օր է սպասվում․ սեպտեմբերի 7-ի աստղագուշակը

Խոյ

Օրը Խոյերի ուշադրությունը պահում է հասարակական իրադարձությունների և միտումների վրա, առաջարկում է առավելագույն օգուտ քաղել հանդիպումներից, ժողովներից, համատեղ ակցիաներից: Հետաքրքրություն կներկայացնեն և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական միջոցառումները, հատկապես, եթե լավ գիտեք դրանց նպատակները, պատմությունը: Եթե կլանված եք անձնական կյանքի իրողություններով, արժե հեռատեսություն դրսևորել:

Ցուլ

Ցուլերին այսօր դժվար կլինի իրենց ճաշակները ներդաշնակորեն համադրել արտաքին պահանջների հետ: Պատասխանատու Ցուլերը ստիպված կլինեն իրենց ցանկությունների մի մասը զոհաբերել հանուն գործի, որն իրենք գլխավորում են: Նպատակասլաց Ցուլերը ստիպված կլինեն հաշվի նստել պայմանների հետ, որոնցում կարող են հասնել իրենց նպատակին: Եթե որոշակի միջավայրում արդեն հասել եք հայտնիության, անցանկալի է թուլացնել վերահսկողությունը:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են ապավինել ընկերների, գործընկերոջ, օրենքի աջակցությանը, անսովոր իրավիճակի բարեհաջող լուծմանը, անծանոթ միջավայրում իրենց հետաքրքրությունների պաշտպանությանը: Կարող եք հաջողությամբ հանձնել քննությունը, ստանալ պարգև, պաշտոնական թույլտվություն, կարևոր փաստաթուղթ կամ այլ արժեքավոր առավելություն: Ինքնասեր Երկվորյակներին խորհուրդ չի տրվում վհատվել, եթե վեճի արդյունքը դարձել է չեզոքությունը:

Խեցգետին

Խեցգետիններին այսօր չի հաջողվի կենտրոնանալ իրենց անձնական ծրագրերի վրա, քանզի իրադարձությունների ընթացքը թելադրում են արտաքին հանգամանքները: Հնարավոր է ստիպված լինեք մինչ գիշեր մնալ ինչ-ինչ կանոնների կամ ավանդույթների շրջանակներում, հետևել ընտանիքի կամ խմբի օրենքներին: Եթե կրիտիկական կամ ոչ տիպիկ իրավիճակ է ստեղծվել, ստիպված կլինեք ողջ ուժերն ուղղել դրա լուծմանը:

Առյուծ

Առյուծներն խորհուրդ է տրվում օրն օգտագործել գլոբալ, այլ ոչ մանր առաջադրանքների լուծման համար: Կարելի է ամփոփել համագործակցության և համատեղ ջանքերի արդյունքները, համալիր գնահատականներ տալ, ուրվագծել ապագայի հեռանկարները: Հաջող պահ է անկեղծ երկխոսության, կառուցողական բանավեճի շարունակության կամ ավարտի համար: Կարևոր է անհրաժեշտ մակարդակում պահել անձնական հեղինակությունը:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս հիշել պատասխանատվության մասին, գործն ավարտին հասցնել: Պաշտոնական պարտքը չի խանգարի ընկերականի կատարմանը: Բացաված չէ, որ դրանք համընկնեն կամ խաչվեն: Ցանկալի է դրսևորել այնպիսի որակներ, ինչպիսիք են հետևողականությունը, կարգապահությունը, խստորեն հետևել հրամաններին, ցուցումներին: Եթե ղեկավար եք, ստիպված կլինեք արժանի օրինակ մատուցել ենթականերին:

Կշեռք

Կշեռքների համար հանգամանքները գերազանց կդասավորվեն: Հնարավոր է արդար վաստակած պարգև, ճշգրիտ հաշվարկված հաջողություն: Հաջողությունը թույլ կտա հավելյալ ամրապնդել ինքնագնահատականը, պարզել և հարթել հարաբերությունները երեխաների, ընկերների, գործընկերների, ատյանների հետ: Սակայն աստղերը հուշում են, որ դուք էլ հերթական անգամ կտեսնեք ձեր հնարավորությունների սահմանները:

Կարիճ

Կարիճները ստիպված կլինեն օրը ծախսել անձնական տարածքը կարգի բերելու վրա: Ուշադրություն կարող է պահանջել տունը, ամառանոցը, ժամանակավոր կացարանը, ավտոմեքենան: Առաջնայնությունների սահմանման գործընթացը կարող է ստիպել ինչ-որ բանից հրաժարվել կամ ընդհակառակը՝ ձեռք բերել անհրաժեշտ բաները: Օրը հարմար է տնեցիների, ընկերների հետ հարաբերությունների պարզման համար: Առանցքային չափանիշ կարող է դառնալ հուսալիությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս պարզել կարևոր հարաբերությունները, այդ թվում՝ մերձավոր շրջապատի, ընկերների, գործընկերների, հարևանների հետ: Այսօր մեծ արժեք ունեն իսկական համախոհների հետ կապերը: Բացառված չէ, որ կազմված թիմում չցանկանաք նոր մարդկանց ընդգրկել: Օրը տրամադրում է կայունության: Եթե հանգամանքները թույլ են տալիս, չարժե ժամանակից շուտ լքել աշխատանքային կաբինետը:

Այծեղջյուր

Այսօր ողջամտությունը և հոտառությունը ժամանակին կհուշեն Այծեղջյուրներին, թե ինչ է պետք նախաձեռնել և երբ է պետք կանգ առնել, որպեսզի չխախտեն հավատարմությունը ծրագրերին և սկզբունքներին: Այդպես շատերին կհաջողվի խուսափել անպետք գայթակղություններից և ավելորդ ծախսերից, ինչը թույլ կտա խնայել էներգիան, առողջությունը, արժեքավոր ռեսուրսները, իսկ որոշ դեպքերում՝ պահպանել ինքնահարգանքը:

Ջրհոս

Ջրհոսները հեշտությամբ կպահպանեն անհրաժեշտ հավասարակշռությունը հաճույքների և պարտքի, հայտնիության ձգտման և հաստատուն սկզբունքների միջև: Օրը թույլ է տալիս առավելագույն պարզություն մտցնել նշանակալի հարաբերություններում, ինչպես նաև կատարելության հասցնել կատարած ինտելեկտուալ աշխատանքը: Կարող եք լինել ուսուցիչ, ոչ պաշտոնական առաջնորդ: Արժե անել ամենը, որպեսզի ձեր երկրպագուները ձեզ հավատարիմ մնան:

Ձկներ

Ձկներին այսօր կարևոր է ամրապնդել իրենց ներքին առանցքը: Իրավիճակը թույլ է տալիս ուսումնասիրել ուրիշի փորձը, որպեսզի դրա հիման վրա կամ դրա աջակցությամբ ձևավորեք սեփական դիրքորոշումը: Վճռական դեր կարող է խաղալ ինչ-որ մեկի անձնական օրինակը, սրամիտ մեկնաբանությունը, ընկերական խորհուրդը, կյանքի պատմությունը: Համադրելով ստացած տեղեկատվությունը սեփական մտորումների հետ՝ կստանաք իրադարձությունների օբյեկտիվ պատկերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ