Ոստիկանությունը պարզաբանումներ է ներկայացրել Վիտալի Բալասանյանի հետ կապված միջադեպից

Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա:

Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել»,-հավելել է Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանները փորձել էին զննության Վիտալի Բալասանյանի մեքենան, սակայն նա դա թույլ չի տվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ