«Տպավորություն է, որ Արմեն Սարգսյանը շահագրգռված է Փաշինյանի անհաջողությամբ». Արփինե Հովհաննիսյանը

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը ոչնչի մասին է՝ իր ոճի մեջ: Արտերկրում լինելը դարձնել սեփական երկրումդ կատարվածին նորմալ արձագանք չտալու հիմք ուղղակի ամոթ է։

Ովքեր չեն հասկանում ինչ է անում այս մարդը ասեմ՝ թվում է՝ կանգնում է ժողովրդի՝ իմա՝ Նիկոլ Փաշինյանի կողքին, իսկ իրականում՝ թույլ է տալիս վարչապետը ավելի ու ավելի խորը սխալներ անի։ Տպավորություն է, որ նա շահագրգռված է Փաշինյանի անհաջողությամբ։ Թե ինչու՝ դուք մտածեք: 
Ի դեպ ինքը եւս չկատարեց իր պարտականությունը՝ իսկ դա եւս քրեական օրենսգրքի հոդված է։

Դատաիրավական համակարգի վերանայում անհրաժեշտ է, այդ առումով կաջակցեմ կառավարությանը ինչով կարող եմ։ Միայն թե ոչ այսպիսի անհեռատես ու հակաիրավական ճանապարհով։ 
Հ.Գ. Իսկ Գագիկ Հարությունյանի ու ԲԴԽ հայտարարության մասին՝ կամ լավը՝ կամ ոչինչ»։

Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը ոչնչի մասին է՝ իր ոճի մեջ: Արտերկրում լինելը դարձնել սեփական երկրումդ…

Posted by Arpine Hovhannisyan on Sunday, May 19, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ