«Ադրբեջանը երբեք չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պատասխանելով Չեռնոբբիոյի միջազգային ֆորումի մոդերատորի հարցերին, չի բացառել Ադրբեջանի մասնակցության հնարավորությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության լուծմանը։

«Եթե խոսենք հիպոթետիկ հնարավորության մասին, ապա դա միանգամայն իրագործելի է։ Նախ, հաշվի առնելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ միասին մենք 70 տարի եղել ենք ԽՍՀՄ կազմում, մենք տարբեր կապեր ենք պահպանում անձնական շփումների և քաղաքական մակարդակում։ Այսօր մենք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները համարում ենք շատ լավ։ Մենք վճռականորեն պաշտպանում ենք Ուկրաինայի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Բայց միևնույն ժամանակ մենք չենք եղել և չենք լինի հակառուսական պատժամիջոցների արշավի մաս»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ Ադրբեջանը կարող է որոշակի դերակատարություն ունենալ այս գործընթացում՝ հաշվի առնելով երկու երկրների հետ հարաբերությունների պրագմատիզմը։ «Մենք երբեք չենք նախաձեռնել դա։ Ես գիտեմ, որ կան շատ ուրիշներ, ովքեր ցանկանում են մասնակցել դրան: Բայց եթե մեր մասնակցությունը պահանջվի, մենք պատրաստ ենք»,- հավելել է Ալիևը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ