Հայ փոփ երգիչ , ՀՀ վաստակավոր արտիստ Արամեն ծնվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։
Ընդամենը 2 տարեկան հասակում ընտանիքը տեղափոխվել է Երևան: Հայրը՝ Մարատ Եղիազարյան, մայրը՝ Ռուզաննա Կարապետյան։
Եղբայրը՝ Կորյունը իրենից մեծ է երկու տարով, իսկ քույրը՝ Անին փոքր է չորս տարով։ Արամեն 10 տարեկան էր երբ ընտանիքը տեղափոխվում է Դոնի Ռոստով, Ռուսաստան։ Այստեղ նա ընդունվում է «Արևիկ» մանկապատանեկան երգի համույթ, ուր էլ անում է իր առաջին քայլերը երգի ասպարեզում։
Տեսանյութը ստորև․․