«Գառնիկիկ… ». Թեժ բանավեճ Ստյոպա Սաֆարյանի և Գառնիկ Իսագուլյանի միջև

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հանրային հեռուստաընկերության եթերում ու դրանից դուրս խոստովանեցին, որ Խաղի կանոններ թոք-շոուի համար ում զանգել և հրավիրել են Քոչարյանի ու նրա կողմնակիցների տեսակետը ներկայանալու, հրաժարվել են գալ…

Միակը, որ համաձայնել էր, գառնուկ իսագուլովն էր, պատկերացնո՞ւմ եք…
#Միակիմինուճարգառնուկը

Երբեք չեմ արել ու չեմ խրախուսել մարդկանց վիրավորելու նպատակով նրանց անվան կամ ազգանվան հետ բառախաղը, որին այլոք տուրք են տվել ու տալիս:

Բայց այսօրվանից հետո, երբ նա Հանրային հեռուստաընկերության եթերում իրեն թույլ տվեց անթույլատրելի էժան, դիշովի դիմելաձև, հետո նվազագույն պատասախան /հաստատ ավելիին էր արժանի/ ստանալուց հետո էլ մամուլի ակումբում է սաֆարով-ին հիշել,

գոնե իր պարագայում դիմելու եմ իր ադրբեջանական ազգանունով՝ իսագուլով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ