«Սուձյա՝ Պիդառած». Յոժի նոր տեսանյութը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները կբողոքարկեն Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշումը։

«Մենք սկզբունքորեն գտնում ենք, որ ընտրված խափանման միջոց կալանավորումը ճիշտ էր, հետևաբար, պետք է բողոքարկենք այդ դատական ակտը», – լրագրողների հետ զրույցում ասել է դատախազ Պետրոս Պետրոսյանը։

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Մարտի 1-ի անջատված գործով առանցքային մեղադրյալ է, մայիսի 18-ին ազատ արձակվեց։

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, հրապարակելով իր որոշումը, հայտարարեց, որ փոխում է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ