Ալեքսանդր Լապշինի՝ գառնուկին գրկած լուսանկարը համացանցում խառնաշփոթ է առաջացրել

Ռուս և իսրայելցի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ներկա պահին գտնվում է Հայաստանում։ Նա լուսանկարներ է հրապարակել Եղեգնաձորից, որում պատկերված է ճանապարհին, որով ոչխարի հոտը տանում են արածելու:

Լուսանկարներից մեկում Լապշինը պատկերված է գառնուկին գրկած: Այդ լուսանկարը լրագրողը հրապարակել է կից գրառմամբ. «Նրանք այնքան սիրուն են, իսկ փոքրը բավականին թեթև էր, ինչպես կատու»:

Լապշինին զարմացրել է համացանցի օգտատերերի, հատկապես ադրբեջանցիների արձագանքն այդ հրապարակմանը և անդրադառնալով սոցցանցում ստեղծված այդ իրարանցմանը, գրել է.

«Ընկերներ ադրբեջանցիներ, մի՞թե ձեզ չի վիրավորում Facebook-ում նման բողոքներ գրելը: Ես իսկապես սիրում եմ կենդանիներին, և հավատացեք՝ գառնուկին ձեռքերիս մեջ պահելով՝ նույնիսկ չեմ էլ մտածել Ադրբեջանի մասին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ