Անդրանիկ Հարությունյանի եւ Մերի Հովհաննիսյանի երկրորդ բալիկն արդեն 2 ամսական է:
Նրանք փոքրիկի համար քառասունք են պահել, որից հետո միայն ընդունել են իրենց առաջին հյուրերին.«Արդեն բոլորն էլ կարող են գալ եւ տեսնել մեր Գրիշիկին», — նշեց Անդրանիկը։
Նա ուրախությամբ նշեց այն փաստը, որ տղան իր կողքին շատ լավ է զգում: Դա հասկացել է այն ժամանակ, երբ փոքրիկի հետ միայնակ է մնացել տանը.«Խելոք երեխա է, արդեն թողնում է՝ քնենք:
Կարող եմ ասել, որ աղջկաս է նման՝ Էլենին, եւ ինձ: Իհարկե, իմ ավելի սիրուն տեսակն է»,-կատակել է դերասանը: