Կարևոր տեղեկատվություն՝ նոր անձնագիր ստանալու կամ հինը փոխանակելու համար

Անձնագրային և վիզաների վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • Դիմում՝ ՀՀ անձնագիր ստանալու մասին,Փոխանակման ենթակա անձնագիրը,
  • 35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,
  • Պետական տուրքի վճարման անդորրագիր,
  • Փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթղթեր,
  • Համապատասխան զինվորական կոմիսարիատում զինհաշվառման կանգնած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ։

Կորցրած ՀՀ անձնագրի փոխարեն նորը ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

  • Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
  • 35×45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար,
  • Զինապարտների դեպքում՝ զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը
  • հավաստող տեղեկանք,
  • Պետական տուրքի վճարման անդորրագիր։

Պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ