«Վերջերս ագրեսիվ խոսքերն ու ազդանշանները ճնշում են Երևանի իսկական ձայնը»․ Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը իր Ինստագրամյան էջում նոր լուսանկար էր հրապարակել, իսկ լուսանկարին կից կատարել էր հետևյալ գրառումը․

«Ես շատ, շատ սիրում եմ երեկոյան Երևանը)

Գինի, սիրելիների հետ շփում, որակով ընկերներ, գեղեցիկ մարդիկ…. երեխաների ու թռչունների ձայներով լի է իմ Երևանը…, թեև վերջերս ագրեսիվ խոսքերն ու ազդանշանները ճնշում են Երևանի իսկական ձայնը… Կանցնի իհարկե, դա էլ կանցնի:

Կարևորը մարդ գտնի իր կյանքն իմաստավորող և իր գործով ոգևորվող Մարդկանց…ու տուրք չտա «թև կտրողներին», դրանք քիչ չեն, բայց միշտ ժամանակավոր են..😊

Առաջնահերթությունները փոխվում են ժամանակի ընթացքում. մնում է մաքուր մարդն իր պարզության, քայլերի ու որակի մեջ: …) կամ էլ ընդհանրապես չի «մնում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ