Ուֆայում գինեկոլոգի կաբինետում տեսախցիկ են տեղադրել՝ «հակաահաբեկչական պաշտպանության» համար

Ուֆայի թիվ 21 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գինեկոլոգի կաբինետում տեսախցիկ են տեղադրել, ասել է բուժհաստատություն այցելած քաղաքի բնակչուհիներից մեկը։

Օգոստոսի 25-ին բաժանորդների բողոքներով տեսանյութ է հրապարակել տեղական Ufa_rb Telegram-ալիքը։ Տեսանյութում կինը վրդովված է այն բանից, որ տեսախցիկը տեղադրված է ուղիղ այն բազկաթոռի դիմաց, որտեղ բժիշկը ընդունում է պացիենտներին։

Ufa_rb-ի կին բաժանորդը պատմել է, որ նա հիվանդանոցում է հայտնվել երկու շաբաթ առաջ, և հաստատություն մուտք գործելիս նրան տվել են ստորագրել, որ «համաձայն է տեսանկարահանվել»: Միևնույն ժամանակ հիվանդանոցի աշխատակիցը նրան ասել է, որ տեսախցիկները տեղադրված են միայն միջանցքում, պնդում է Ուֆայի բնակչուհին։

Թիվ 21 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռադիկ Նադիրգուլովը հայտարարել է, որ սոցցանցերում «կեղծ տեղեկություններ» են տարածվում գինեկոլոգի կաբինետում պացիենտներին տեսանկարահանելու մասին։ Միաժամանակ նա հաստատել է, որ տեսահսկման խցիկներ են տեղադրվել ընդունարանի անցումային գոտիներում և բուժզննման կաբինետներում, այդ թվում՝ գինեկոլոգի կաբինետում։

Նրա խոսքով՝ տեսախցիկները տեղադրվել են «պացիենտների և անձնակազմի անվտանգությունն ապահովելու նպատակով»՝ համաձայն առողջապահության նախարարության «Օբյեկտների (տարածքների) հակաահաբեկչական պաշտպանության պահանջները հաստատելու մասին» կառավարության որոշման։

Բաշկորտոստանի առողջապահության նախարարությունը իրավիճակը չի մեկնաբանել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ