ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով «Դեսպանահավաք Դիլիջանում»:
Նշված հանդիպումը օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովն է, որին մասնակցում են ՀՀ -ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:
Աշխատաժողովը մեկնարկել է այսօր և կընթանա օգոստոսի 26-28-ը:
Մասնակցում են ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետները, նախարարներ և այլք: