Մոսկվայի Լեֆորտովո շրջանում տղամարդը 16-րդ հարկի պատուհանից դուրս է նետել կնոջն ու երեխային, երկուսն էլ մահացել են։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Իրավապահները պարզաբանել են, որ տղամարդն այնուհետև սկսել է բնակարանից դուրս նետել իրերը։
«Դեռևս չի հաջողվել մուտք գործել այն բնակարանը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ դեպքը, աշխատանքները շարունակվում են»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ենթադրվում է, որ տղամարդը գտնվում է ոչ ադեկվատ վիճակում