Ստացվել Է ահազանգ, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է դրված

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է դրված, հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Այս պահին օպերա են ժամանում ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ:

Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը և ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները:

Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք ահազանգը համապատասխանում է իրականությանը, ինչպես նաև փրկարարների հետ կատարելու են որոնողական աշխատանքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ