Ռոբերտ Քոչարյանի անծայրածիր ունեցվածքը՝ և սա դեռ ընդամենը մի մասն է

Օգոստոսի 31-ին լրացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 60-ամյակը: Թե՛ տեղական, թե՛ ռուսական մամուլում մշտապես հրապարակումներ են հայտնվել հայ պաշտոնյաների, այդ թվում՝ Քոչարյանի աստղաբաշխական ունեցվածքի մասին:

Քոչարյանին ու նրա ընտանիքին պատկանող ընկերությունների թիվը կարելի է անվերջ նշել, ներկայացնենք նրան և նրա ընտանիքին պատկանող ընկերություններից որոշ մասի ցուցակը՝ ըստ ռուսական versia.ru կայքի.

  • Արցախբանկ,
  • ՄԱՊ (50%). հիշեցնենք, որ ընկերության հիմնադիրը ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանն է:
  • «Յունիբանկ» (համասեփականատեր)
  • ABB բանկ (համասեփականատեր)
  • Renko Construction
  • Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (90 տոկոսից ավել)
  • Արդշինինվեստբանկ (50 տոկոսից բարձր)
  • Կոնվերս Բանկ (տարբեր տվյալներով 30-50 տոկոս)
  • «Կապուտակ Սևան» համալիր (100 տոկոս)
  • «Նաիրի» բժշկական կենտրոն
  • – Այնպիսի բրենդներ, ինչպիսիք են` Emporio Armani, Stefano Ricci և այլն)
  • Հ2 հեռուստաընկերություն (համասեփականատեր)
  • SAS խանութների ցանց (50 տոկոս)
  • «Նոյ» կոնյակ-գինիների գործարան (50 տոկոս` համասեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ)
  • Մեծ առևտրի կենտրոն՝ Մոսկվայում
  • Խաղատուն՝ Մոսկվայում
  • Բջջային հեռախոսների ներկրում. այս շուկայի 80 տոկոսը պատկանում է Քոչարյաններին:
  • «Ղ-տելեկոմ»: Չի նշվում, թե որքան փայաբաժին ունեն Քոչարյաններն այս ընկերությունում: Նա նաև ռուսական «Սիստեմա» ընկերությունում ազատ տնօրենի կարգավիճակ ունի:
  • «Արարատցեմենտ» գործարան. այս ընկերությունում Քոչարյանները 33 տոկոս չափաբաժին ունեն: Համասեփականատերը Գագիկ Ծառուկյանն է:
  • «Կոնվերս բանկ» (մեծ տղայի` Սեդրակ Քոչարյանի միջոցով)
  • – Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ