«Լսում ես Քոչո, Սիրուշոյին որդե տենաք …». Անդրանիկ Դովլաթյան

Ինչպես ավելի վաղ նշել էինք Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց խափանման միջոցը փոխելու որոշումը, որի համաձայն` Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց անձնական երաշխավորության դիմաց․ — «Ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել, որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը»:

Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ։ Դատարանում նախագահները վերահաստատել էին իրենց երաշխավորությունն այն մասին, որ ազատության մեջ Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները մեծ ոգևորությամբ, իսկ նրա ընդդիմախոսները՝ զայրույթով ընդունեցին դատավորի որոշումը։

Որոշումը դատարանից վերցնելուց հետո նախկին նախագահի պաշտպանները շտապեցին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ նրան րոպե առաջ արձակելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ