Ինչպես դեռ երեկ հայտնի դարձավ, Բագրատ Գալստանյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով։ Այս մասին հայտնեց «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։ Տարածված հաղորդագրությունից արդեն իսկ ակնհայտ էր, որ որևէ լուրջ խնդիր չկա, ընդամենը ընթացիկ ստուգումների նպատակով է Բագրատ Գալստանյանը հայտնվել հիվանդանոցում։
Սակայն ուշագրավ է, որ այսօր՝ օգոստոսի 21-ին Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Գարեգն Բ-ի ծննդյան օրն է ու պատահական չէ, որ Բագրատ Գալստանյանը հենց այս օրերին նախընտրեց ընթացիկ ստուգումների նպատակով հիվանդանոցում հայտնվել։
Բագրատ Գալստանյանն իրականում հիվանդանոցը զուտ պատճառաբանություն օգտագործեց, որպեսզի չգնա շնորհավորելու Գարեգին Բ-ին։ Քանզի չնայած նրան, որ Մայր Աթոռն ու Գարեգին Բ-ն իրենց աջակցությունը հայտնեցին Բագրատին իշխանափոխության այսպես կոչված «Սրբազան» պայքարում, միևնույն է՝ Բագրատի և կաթողիկոսի միջև վաղուց կան տարաձայնություններ։ Ամբիցիոզ Բագրատ Գալստանյանը աչք ունի նաև կաթողիկոսի աթոռի վրա և դրա մասին քաջ հայտնի է Գարեգին Բ-ին։