71-ամյա Շվարցենեգերը Աֆրիկայում հարձակման է ենթարկվել

Անհայտ տղամարդն Աֆրիկայում անցկացվող Arnold Classic Africa մրցումների ժամանակ հարձակվել է ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերի վրա:

Մարզասրահում գտնվողներից մեկը ցատկել է և զույգ ոտքով հարված հասցրել նախկին բոդիբիլդերի մեջքին, որը մրցաշարում հանդես է գալիս որպես մրցավար:

Կատարվածի հետևանքով 71-ամյա դերասանը չի վնասվել: Հարձակում իրականացնողին ձերբակալել են անվտանգության ծառայության աշխատակիցները:

Տեսանյութը ստորև․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ