«Արմեն Աշոտյանը տարածում է 5-րդ ալիքի տնօրինության հայտարարությունը, որտեղ գրված է…». Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է…

Armen Ashotyan-ը տարածում է 5-րդ ալիքի տնօրինության հայտարարությունը, որտեղ գրված է, որ անհայտ պայմաններում ակտիվիստը (Վարդգես Գասպարին) ստացել է տուժողի կարգավիճակ։ Մինչդեռ կա տեսանյութ, որտեղ միանշանակ երևում է, թե ինչպես է Արմեն Թավադյանը շիշը շպրտում տուժողի ուղղությամբ ու վնասում քունքը (կա դատաբժշկական փորձաքննություն), իսկ Արմեն Աշոտյանն ամբողջությամբ միանում է հայտարարության գնահատականին։ Այսինքն խնդիր չի տեսնում, որ մարդու առողջությանը դիտավորյալ վնաս են պատճառում։

Սակայն, հաջորդ իսկ գրառմամբ, չգիտես ինչ տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանին մեղադրում է շարունակաբար բաժանարար պատեր կառուցելու, ատելություն ու անհանդուրժողականություն սերմանելու մեջ, երբ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ պայքարող ակցիայի մասնակիցները հարձակվում են Հրանտ Մարգարյանի վրա։ 

Ուրեմն զազրելի է ոչ միայն մարդու առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, քաղաքական ընդդիմախոսի վրա հարձակվելը, քաշքշելը, վիրավորելը, այլ նաև նման պահվածք կատարած անձանց տարբերակելը։ Խստորեն դատապարտում եմ Վարդգես Գասպարիի և Հրանտ Մարգարյանի հանդեպ կատարած խուլիգանական գործողությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ