Շունը հայտնաբերել է ողջ թաղված երեխային և …

Նաքհոն Ռաթչասիմա նահանգում շունը հայտնաբերել է դաշտում ողջ թաղված նորածին երեխային: 41-ամյա Ուզա Նիզայկան իր Պինգ Պոնգ անունով շան հետ զբոսնել է դաշտում, երբ կենդանին հանկարծ սկսել է հաչել և քանդել հողը:

Տերը մոտեցել է, որպեսզի պարզի, թե ինչն է անհանգստացրել շանը և նկատել է հողի միջից դուրս ցցված երեխայի ոտքը: Նա արագ փորել է հողը և հանել երեխային ու տեղափոխել  հիվանդանոց:

Ոստիկանությունը գտել է երեխայի մորը, որը գյուղի 15-ամյա բնակչուհի էր: Նա խոստովանել է, որ թաքցրել է հղիությունը, բոլորից գաղտնի ծննդաբերել և որոշել է թաղել երեխային, քանի որ վախեցել է ծնողների բացասական արձագանքից:

Տեղացիները զարմացած են  շան արարքով և նրան հերոս են անվանում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ